Time ամսագիրը հրապարակել է այն սարքերի ցանկը, որոնք մեկընդմիշտ փոխել են աշխարհը: Ընդ որում վարկանիշի հեղինակները չեն դիտարկել այս կամ այն ապրանքի առեւտրային հաջողությունը, կենտրոնանալով միայն դրանց նշանակության վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Առաջին հորիզոնականը լրագրողները տվել են iPhone–ին՝ «հնարավորությունների ու գեղեցկության» համադրության համար, բայց հիմնականում՝ բջջային հավելվածները պոպուլյար դարձնելու համար: Երկրորդ տեղը Sony Trinitron գունավոր հեռուստացույցինն է, որի վաճառքը մեկնարկել է 1968-ին: Եռյակն ամփոփում է Apple Macintosh անձնական համակարգիչը:
Նաեւ առաջին տասնյակում ընդրգրկվել են Sony Walkman–ն ու iPod–ը, BM Model 5150 համակարգիչը, Victrola Record Player ֆոնոգրաֆը, Regency TR-1 ռադիոընդունիչը, Kodak Brownie Camera լուսանկարչական սարքը ու Magic Wand մերսման սարքը:
Ցանկը եզրափակում է երկանվանի Segway էլեկտրոցիկլետը, Makerbot 3-D տպիչ սարքն ու լրացուցիչ իրականության Google Glass ակնոցը:





























