Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն իր էջին գրառում է հրապարակել, որում խոսում է Բրազիլիայում  WhatsApp մեսենջերի հաջող ապաարգելափակման մասին եւ երկրի քաղաքացիներին է դիմում հանուն ազատ շփման պայքարելու կոչով, հայտնում  Gazeta-ն:  

«Ժողովրդավարական հասարակությունում սարսափելի է այն միտքը, որ յուրաքանչյուրին կարելի է մերժել շփվելու այն միջոցը, որը նա նախընտրում է», — գրում է Ցուկերբերգը: 

Նա բրազիլացիներին նաեւ կոչ է անում «այնպես անել, որ դա նորից տեղի չունենա»: Ցուկերբերգն առաջարկում է մասնակցել   Internet Freedom Caucus կազմակերպության աջակցությամբ հանրահավաքին, որը տեղի կունենա մայիսի 4-ին, տեղի ժամանակով ժամը 18-ին Բրազիլիայի խորհրդարանի շենքի դիմաց: Միջոցառման նպատակն է օրենսդրական միջոցներ ներկայացնել, որոնք թույլ չեն տա ինտերնետային տարածքում ազատության հետագա սահմանափակումը:   

Բացի այդ, Facebook-ի հիմնադիրը կոչ է անում պահանջագիր ստորագրել  change.org կայքում: Ցուկերբերգն իր դիմումն ավարտում է` նշելով, որ բրազիլացիները երկար ժամանակ աշխարհում բաց ինտերնետ են ստեղծել: