Ֆինլանդիայից տղան Facebook-ից տասը հազար դոլար պարգեւ է ստացել այն բանի համար, որ  Instagram-ում բագ է հայտնաբերել, որը ցանկացած օգտատիրոջը հնարավորություն էր տալիս մեկնաբանություններ ջնջել, հայտնում է   «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով The Guardian-ին:

Տղան իր մասին պատմել է ֆիննական Iltalehti թերթին: Նրա խոսքով, ինքն արդեն երկու տարի է` տարված է կոդ գրելով եւ տեսախաղերով: Նա ծրագրավորել է սովորում իր երկվորյակ եղբոր հետ: Բացի այդ, ապագայում կուզեր աշխատել տեղեկատվական անվտանգության ոլորտում: 

Instagram-ում բագ հայտնաբերելով` նա նամակ է գրել Facebook-ի ադմինիստրացիային: «Ես կարող էի ջնջել ցանկացածի մեկնաբանությունները, օրինակ` Ջասթին Բիբերի», —   ֆինն լրագրողներին բացատրել է նա իր հայտնաբերած խոցելիության էությունը: 

10 տարեկան ֆիննի համադասարանցիներն ապշել են, երբ իմացել են պարգեւի մասին, գրում է  Iltalehti-ն: Տղայի հորը եւս դա անակնկալի է բերել. նրա խոսքով, ինքը չէր մտածում, որ որդին իր հակման մեջ այդքան հեռուն կգնա: 

Բրիտանական թերթի տվյալներով, նա ամենաերիտասարդ մարդն է, որին  Facebook-ը պարգեւ է հանձնել խոցելիություն հայտնաբերելու համար: Ընկերությունը   2011-ից ի վեր պարգեւատրում է այն օգտատերերին, որոնք նման բնույթի բագեր են հայտնաբերում: