Իրանը չի բացառում, որ օգնություն կցուցաբերի ղարաբաղյան հարցի կարգավորման գործում, եթե հակամարտության կողմերը դիմեն նման խնդրանքով: Այս մասին հայտնել է Բաքվում Իրանի դեսպան Մոհսուն Պաակայինը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Նրա խոսքով Իրանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման կողմնակիցն է:

Պակայինը նշել է, որ Թեհրանը շահագրգռված է, որ տարածաշրջանում պահպանվի խաղաղության ու համագործակցության մթնոլորտ: