Հայաստանի տարածքում, մայիսի 5-ին, հյուսիսային շրջաններում, առավելապես օրվա երկրորդ կեսին եւ գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մայիսի 5-ին, երեկոյան ժամերին, հնարավոր է ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +12+14, իսկ վաղը ցերեկը՝ +23+25 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +14+18,

Կոտայքում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +14+18,

Գեղարքունիքում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +14+18,

Լոռիում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +15+20,

Տավուշում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +18+23,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +14+18,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +20+24,

Արարատում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +22+25,

Արմավիրում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +22+25,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը` +14+18,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +22+25,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +20+24,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +14+18,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +16+20։