Նյու Յորքի ֆոնդային բորսայում Twitter ընկերության բաժնետոմսերն ընկել են մինչեւ ռեկորդային նիշ: Դրանց արժեքը նվազել է երեք տոկոսով, ամեն հատի համար մինչեւ 13,9 դոլարով, հայտնում է «Ինտերֆաքսը»

Տվյալ արժեքը նվազագույնն է: Ընկերության բաժնետոմսերը նման նիշի են հասել միայն   2013-ի նոյեմբերին, երբ Twitter-ի արժեթղթերը տեղադրվեցին բորսայում: Փորձագետների գնահատականով, միայն այս տարի   Twitter-ի բաժնետոմսերն էժանացել են   39 տոկոսով, իսկ ընկերության ամբողջ պատմության մեջ` ավելի քան   65 տոկոսով:

Ամերիկյան ԶԼՄ-ները դա պարզաբանում են ներդրողների` ֆինանսական ցուցանիշներից  հիասթափությամբ եւ սոցցանցի օգտատերերի թվի վերաբերյալ տվյալներով: 

Անցյալ ամսվա վերջին ընկերությունը հաշվետվություն է հրապարակել, որում նշվում էր, որ 2016-ի առաջին եռամսյակում եկամուտն աճել է 36 տոկոսով` մինչեւ 594,5 մլն դոլար: Չնայած այն բանին, որ այդ ցուցանիշը չի արդարացրել վերլուծաբանների ակնկալիքները, որոնք 607,8 մլն դոլարի եկամուտ էին կանխատեսել:

Ընկերությունը II եռամսյակի համար 590 մլն-ից 610 մլն դոլարի եկամուտ է կանխատեսել, ինչը եւս չի համապատասխանում ֆինանսիստների գնահատակններին, որոնք  677,57մլն դոլարի մակարդակի եկամուտ են ակնկալում: