Sony-ն հատուկ ոսպնյակ է արտոնագրել, որը կկարողանա տեսագրել եւ լուսանկարներ անել, գրում է    Gazeta-ն` վկայակոչելով Cnet-ին:

Ընկերությունը օգտվողի աչքի  կանխամտածված թարթումով կառավարվող կոնտակտային ոսպնյակի արտոնագիր է ստացել: Ոսպնյակը կկարողանա նաեւ տեսագրել: Սարքի մեջ հատուկ տվիչ է ներկառուցված, որը կորոշի` թույլատրված, թե անթույլատրելի է աչքով արել մարդը: 

Լուսանկարման եւ ֆայլերը պահպանելու համար պատասխանատու կլինի մի հատուկ շերտ, որը կտարածվի  ծիածանաթաղանթի շուրջ: Կրելի սարքը կսնուցվի ակնախնձորի շարժումներից: Տեղեկության փոխանցումը կապահովի անթել կապի մոդուլը: