Մայիսի 3-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Երեւանի Սոսեի փողոցում հայտնաբերել եւ բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1983 թ. ծնված Փեջման Աբասի Միրջաֆարին։

Ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր մաքսանենգության եւ առաձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ապօրինի իրացնելու մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք: