Samsung ընկերությունը ԱՄՆ-ի սմարթֆոնների շուկայում առաջատար է դարձել, շրջանցելով Apple-ին: Այդ մասին հայտնում է BusinessKorea-ն` վկայակոչելով   Counterpoint Research-ի հետազոտությունը:

Տվյալների համաձայն, մարտին Samsung-ն ԱՄՆ-ում սմարթֆոնների արտադրության ամենաժողովրդական արտադրողն է դարձել եւ զբաղեցրել է սմարթֆոնների շուկայի    28,8 տոկոսը, մինչ Apple-ը զբաղեցրել է 23 տոկոսը: Հետազոտողները պնդում են, որ ԱՄՆ-ի շուկայում հաղթանակ տանելուն Samsung-ին օգնել է Galaxy S7 սմարթֆոնը, որն անհամեմատ ավելի շատ դրական արձագանքների է արժանացել, քան ընկերության նախորդ մոդելը: 

Երրորդ տեղը զբաղեցրել է LG ընկերությունը շուկայի 17,1 տոկոս մասնաբաժնով, չինական    ZTE արտադրողը զբաղեցրել է չորրորդ տեղը (6,6 տոկոս), Alcatel-ը` հինգերորդ (4,5 տոկոս), հայտնում է Gazeta-ն: