Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաեւը իրանական Արեւլյան Ադրբեջան գավառի գավառապետ Ահմեդ Ալիռզայի Բեյի հետ Թավրիզում ունեցած հանդիպմանը նշել է որ իրանցիների համար վիզայի ռեժիմ չի հանվել ղարաբաղյան խնդրի պատճառով:

Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ, Ադրբեջան անցած տարի այցելել է 2 մլն զբոսաշրջիկ, որից 350 հազարը, ադրբեջանցի նախարարի խոսքով, Իրանի քաղաքացիներ են եղել։

«Բանն այն է, որ մենք Հայաստանի հետ պատերազմական վիճակում ենք գտնվում եւ այդ պատճառով մերժեցինք Իրանին` վիզայի ռեժիմը հանելու հարցում։ Հուսամ, որ ղարաբաղյան հակամարտությունից հետո, մենք առաջին հերթին վիզայի ռեժիմը չեղյալ կհամարենք Իրանի քաղաքացիների համար»,-ասել է պաշտոնյան։