Անցած գիշեր Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Բաքվում՝ Կենտրոնական բանկի մոտակայքում, պայուսակ է հայտնաբերվել, որում, հնարավոր է, ռումբ կա։

Ինչպես հայտնում է գերատեսչության կայքէջը, դեպքի վայր են ժամանել համապատասխան մասնագետներ։ Տեղանքի զննությունից հետո պարզվել է, որ պայուսակի մեջ պայթուցիկ սարք չկա։ Պայուսակը հանձնվել է համապատասխան մարմիններին։