Ընթացիկ տարում ուղեւորափոխադրումների ծավալը դեպի Հայաստան եւ դուրս, կազմել է 1,212 մլն մարդ, ինչը 13,5 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այդ մասին հայտնել է Հայաստանի կառավարությանն առնընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանը:

Նրա խոսքով, ճգնաժամն ընդհանրապես չի ազդել  հանրապետության ուղեւորափոխադրումների վրա: Այլ երկրներում  անկումը կազմել է 2,5 տոկոս: Հակոբյանի կարծիքով, հայ ավիափոխադրողների աճը արձանագրվել է հիմնականում այն պատճառով, որ նրանք մշտապես ցանկանում են չվերթներ կատարել փոխադրումների եւ եկամուտների մեծ ծավալի ներգրավմամբ: Խոսելով բեռնափոխադրումների մասին՝ Հակոբյանը նշել է, որ նախորդ տարվա համեմատ դրանց հաճախականոթյունն ավելացել է երեք անգամ:

Հայաստանի ազգային վիճծառայության տվյալներով, օդային բեռնափոխադրումների ծավալը երկրում 2009թ. կազմել է 8,4 հազար տոննա, որիվ 3,2 տոննան՝ արտահանում, եւ 5,2 տոննա ներմուծում: