ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմը զեկույց է հրապարակել, որում դիտարկվում է  անցումն ավելի ու ավելի ավտոմատացված աշխարհի, գրում է    Gazeta-ն` վկայակոչելով TheNextWeb-ին:

Զեկույցում նշվում է, որ շատ ոլորտներում մարդկային մասնակցությունը փոխարինվում է ալգորիթմային համակարգերի աշխատանքով: 

«Մինչ համակարգչով կառավարվող համակարգերը գնալով ավելի են տարածվում եւ մենք ավելի ու ավելի ենք հենվում նրանց վրա, պիտի ուշադրություն դարձնենք համակարգի կանխամտածված եւ ոչ ակնհայտ սխալների ի հայտ գալուն, որոնք կարող են տվյալների կամ ալգորիթմերի վնասման հետեւանք լինել», — ասված է վարչակազմի փաստաթղթում:

Զեկույցում բարձրացվում է նաեւ բոլոր ալգորիթմային համակարգերի թափանցիկության հարցը, որոնք ապահովում են քաղաքացիներին այս կամ այն ծառայությունների մատուցումը: Հատուկ ուշադրություն է հատկացվում սոցիալական հարցին, երբ աշխատանքի ենթադրյալ խափանումը կարող է հանգեցնել նրան, որ հրաժարվեն մարդուն վարկ  տրամադրել կամ ընդունել քոլեջ:   

Վարչակազմն առաջարկում է էթիկական հիմք մշակել արհեստական ինտելեկտի նման համակարգերի ստեղծման համար` սխալներից խուսափելու եւ այն ավելի անկախ դարձնելու նպատակով: