Հայ Ազգային Կոնգրեսը այսօր` սեպտեմբերի 29-ին, քաղխորհրդի նիստ է հրավիրել, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նիստում հավանության է արժանացել Եվրոպայի Խորհրդին ուղղվելիք ուղերձի նախագիծը: Այն ԵԽ հայաստանյան կառույցին կփոխանցվի հոկտեմբերի 1-ին Հայ Ազգային Կոնգրեսի անցկացվելիք երթի կողմից:

Նիստում քննարկվել են նաեւ շարժման հետագա անելիքները` Կոնգրեսի հայտարարած նոր մարտավարության համատեքստում: