Չինացի մասնագետները ռոբոտ են ստեղծում, որն ապագայում բուհական ընդունելության քննություն է հանձնելու:

Ըստ Informing-ի, արհեստական ինտելեկտը 2017 թվական ամռանը միլիոնավոր չինացի դպրոցականների հետ մաթեմատիկայից քննություն կհանձնի:

Ռոբոտը պետք է 2 ժամվա ընթացքում 150 խնդիր լուծի: Մեքենան քննություն է հանձնելու առանձին սենյակում, որտեղ համացանցին հասանելիություն չկա, եւ օգտագործելու է միայն իր տվյալների բազան:

Մասնագետները նշում են, որ գլխավոր խնդիրը ռոբոտին խնդիրները հասկանալ սովորեցնելն է:

Եթե ռոբոտը կարողանա հաղթահարել մաթեմատիկայի քննությունը, դրանից հետո ստիպված կլինի թեստեր հանձնել հումանիտար առարկաներից եւ չինարենից, բայց դա արդեն 2020 թվականից ոչ շուտ: