Ընթացիկ տարում վրացական գինու արտահանումն աճել է 25 տոկոսով` նախորդ տարվա համեմատ: Այդ մասին Վրաստանի կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:
Ընդ որում, նա շեշտել է, թե ավելացել է երկրների թիվը, ուր վրացական գինիներ են առաքվում: Վարչապետը նշել է, որ արտահանման ծավալների աճը մեկընդմիշտ կլուծի Վրաստանում խաղողի հավաքման խնդիրները՝ առողջ շուկայի ձեւավորմամբ:
«Այսօր աշխարհում վրացական գինիների մեծ պահանջարկ կա, մենք ուզում էինք հասնել հենց այդ նպատակին»,- հայտարարել է Գիլաուրին:
Իր հերթին, գյուղատնտեսության նախարար Բակուր Կվեզերելին հայտարարել է, թե վրացական շուկայում աճում է շշալցված գինու պահանջարկը՝ կախված զբոսաշրջիկների թվի աճից: Ըստ նախարարի՝ վրացական գինու 20 տոկոսը սպառվում է ներքին շուկայում:





























