2016 թվականի մայիսի 4-ին Թեհրանի մեկնարկել է Թեհրանի  գրքի միջազգային 29-րդ ցուցահանդես-տոնավաճառը: Այս տարի միջոցառումն անցկացվել է նորակառույց «Արեւի քաղաք» («Շահրե աֆթաբ») ցուցահանդեսային կենտրոնում: Հայաստանը եւս մասնակցել է ավանդական դարձած գրքի փառատոնին իր առանձին տաղավարով՝ «Մելալ» կոչվող դահլիճում:

Հայկական տաղավարը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին: Հայկական տաղավարի գրքերն ունեին թեմատիկ բաժանում՝ անկախության 25-ամյակին նվիրված, ալբոմային, գեղարվեստական եւ մանկապատանեկան գրականություն: Ալբոմայինի մեջ ընդգրկված էին Հայաստանի պատմությունը եւ մշակույթը ներկայացնող, իսկ գեղարվեստականի  մեջ՝ դասական, ժամանակակից եւ թարգմանական գրքերը: Ցուցահանդեսի ավարտին գրքերը կնվիրաբերվեն ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության գրադարանին եւ «Արտակ Արք. Մանուկեան» թանգարանին: