Ոստիկանության Կենտրոնականի բաժնում կեսգիշերն անց ահազանգ է հնչել խուլիգանության մասին, բայց երբ ոստիկանները հասել են դեպքի վայր՝ Չարենցի փողոց, ամեն ինչ գրեթե խաղաղվել էր:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ երկու երիտասարդներ հայհոյանքներով խախտել են հասարակական կարգն ու չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների պահանջներին:
«Ի՞նչ եմ արել, արա: Ի՞նչ ես նկարում, էն յան տար հլը էտի»,-ոստիկաններին է դիմել նրանցից մեկը:
«Երկու ընկեր խմել ենք, հարբել ենք, ախպերս: Էրեխու ծնունդն էր, հելել ենք, միամիտ ընկել ենք ստե, տղերքի ձեռը»,- ոստիկանությունում պատմել է նրանցից մեկը, որը շարունակել է հայհոյել ու հարվածներ հասցնել ոստիկանության բաժնում իրեն նկարահանողին:
Պարզվել է, որ նրանցից մեկը Երեւանի բնակիչ, իր ասելով, նախկինում 4 անգամ դատապարտված Արա Ք.-ն, մյուսը՝ 38-ամյա Արման Մ.-ն:
Նրանք դուրս գալով կարաոկե ակումբից բարձրաձայն սկսել են հայհոյել: Այդ վայրում գտնվողն ոստիկանները փորձել են կարգի հրավիրել երիտասարդներին, սակայն վերջիններս չեն ենթարկվել: Ոստիկանները նրանց բերման են ենթարկել ոստիկանության Մարաշի բաժին:











