Ոստիկանության հերթապահ մասում նույն դեպքի կապակցությամբ երկու ահազանգ էր ստացվել: «Արմենիա» ԲԿ-ից առավոտյան հաղորդում էր ստացվել, որ ձախ ոտքի պատռված արնահոսող վերքով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:
Ոստիկանությունից հայտնում են, որ տուժողին շտապ վիրահատել էին, իսկ նրա մոր խոսքով, վնասվածքն ստացել էր աստիճանների վրա ընկնելիս:
Նույն օրը ուշ երեկոյան հիվանդանոցից ահազանգել էին, որ վիրահատելիս պարզվել էր, որ պատռվածքը բավական խորն է, ուշ էին դիմել, արյունն արդեն որովայնն էր լցվել, եւ բժիշկները տղային փրկել չեն կարողացել:
Ոստիկանները պարզել են, որ երիտասարդին հորեղբայրն էր դանակահարել, մայրն էլ չէր ցանկացել, որ տագրը ոստիկանությունում հայտնվի: Փորձել էին տնային պայմաններում բուժել, բայց լոսւադեմին հիվանդի վիճակը ծանրացել էր, ստիպված շտոպօգնություն էին զանգել: Եղելությունը պարզելուց հետո ոստիկանները հորեղբորը բերման են ենթարկել:











