Շրջանային ընտրական հանձնաժողովներ են դիմել թեկնածուներ, որոնք կպայքարեն Ադրբեջանի գալիք խորհրդարանական ընտրություններում պատգամավորական մանդատի համար։

Trend գործակալության հաղորդմամբ, 1213 թեկնածուներ կենտրոնական ընտրական (ԿԸՀ) հանձնաժողովից ստացել են ստորագրահավաքի թերթիկներ, 327-ն արդեն լրացրել են դրանք եւ ներկայացրել ԿԸՀ։ Ներկա դրությամբ 149 հոգի գրացվել է որպես թեկնածու 88 ընտրատարածքներում։

Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում կանցկացվեն 2010 թվականի նոյեմբերի 7-ին։ Նախորդ ընտրությունները կայացել են 2005 թվականին։