Շուշիի ազատագրմանն ընդառաջ՝ NEWS.am-ի նկարահանող խումբն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր: Մարտունու դիրքերում զինվորները վստահեցրել են՝ իրենք մարտական են տրամադրված, իսկ տրամադրությունը տոներից առաջ բարձր է: Իրենց սպասող հարազատների մայիսյան տոները զինվորները շնորհավորել են հայրենասիրական երգերի իրենց անկեղծ կատարումներով:
«Կռիվ ենք գնում ախպերս ու ես», «Պատերազմ եք գնում, բարով գնացեք» երգերը Մարտունու դիրքերը պահող զինվորների կատարմամբ դիտեք տեսանյութում:











