Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել ռուս նավաստու զոհվելու մասին, որին ավելի վաղ օգնություն էին ցուցաբերել ադրբեջանցի փրկարարները:
Լրացուցիչ տեղեկատվության համաձայն, սեպտեմբերի 29-ի կեսօրին Իրանի Էնզելի նավահանգստից ռուսական Աստրախան ուղեւորվող «Օրիան-5» բեռնանավն ահազանգ է հղել Ադրբեջանի պետական ծովային վարչակազմին` հայտնելով, որ նավաստիներից մեկը` Ալեքսանդր Խարչենկոն սրտի անբավարարություն ունի:
Ադրբեջանի ԱԻՆ ավիացիոն խմբի ուղղաթիռով նավ է ժամանել բժիշկների խումբը, սակայն նախքան նրանց գալը` Խարչենկոն մահացել է: Պատճառը էլեկտրահարվելն է եղել:




























