Մոսկվայի Կենտրոնական օկրուգի պրեֆեկտուրան թույլ է տվել գեյերին ՌԴ մայրաքաղաքում հրապարակային միջոցառում անցկացնել:  Ինչպես հաղորդում է ER.ru-ն, հոկտեմբերի 1-ին Մոսկվայի սեռական փոքրամասնությունները դուրս կգան փողոց կոչ անելով բոյկոտել Swiss Airlines ավիաընկերությանը: Մոսկվայի գեյերն առաջին անգամ հնարավորություն կունենան օրենքով հրապարակային միջոցառում կազմակերպել: Նրանք թույլտվություն տալու որոշումը կապում են Յուրի Լուժկովին պաշտոնից հեռացնելու փաստի հետ:

Այդուհանդերձ, Մոսկվայի քաղաքապետի պաշտոնակատար Վլադիմիր Ռեսինը դեմ է հանդես եկել Մոսկվայում գեյ-շքերթի անցկացմանը, որի մասին իմացել է մամուլի ասուլիսի ժամանակ: «Ես այդ մասին չէի լսել: Ես բոլորին միանման եմ վերաբերում, բայց այս դեպքում չեմ պաշտպանում դա: Ինձ ոչ ոք չի դիմել այդ խնդրով»,- հավելել է Ռեսինը:

Արվամոլները բողոքում են Swiss Airlines ընկերության դեմ, քանի որ սեպտեմբերի 15-ին հենց այդ ավիաուղիների չվերթից օգտվելու ժամանակ են ձերբակալել իրենց առաջնորդ Նիկոլայ Ալեքսեեւին: Հիշեցնենք, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում Ալեքսեեւին չեն վերադարձրել ուղեբեռը, որով նա պետք է թռչեր Ժնեւ: Նրա խոսքով, ինքը մտադիր է հայց ներկայացնել շվեյցարական ավիաընկերության դեմ` ուղեւորափոխադրման մասին պայմանագիրը խախտելու համար: