Ժամանակը կդադարի գոյություն ունենալ 3,7 մլրդ տարի անց: Այս մասին երկար հաշվարկներից հետո հայտարարել է ճապոնացի գիտնականների խումբը: Նրանց կարծիքով, իրադարձությունների նման զարգացումը 50 տոկոս հավանականություն ունի:
Չնայած կրոնական արմատականներն այլ կերպ են մտածում, սակայն, ըստ գիտնականների, տիեզերքը ստեղծվել է 13 մլրդ տարի առաջ` Մեծ պայթյունից հետո, որից հետո մինչ օրս այն ընդլայնվում է: Սակայն տիեզերքն անվերջ ընդլայնվել չի կարող, քանի որ ֆիզիկիայի օրենքները անվերջ տարածության մեջ չեն աշխատում: Ելներլով նրանից, որ տիեզերքն, այնուամենայնիվ, վերջնական է, ճապոնացիները հաշվարկել են այն ժամանակը, որից հետո այն կավարտվի, հաղորդում է Dni.ru-ն:
Գիտնականները նշում են, որ դա տեղի կունենա Երկրագնդի ու Արեւի գոյության ժամանակ, սակայն մարդկությունը չի կարողանա այդ աղետին ականատես լինել, քանի որ մարդիկ կվերանան անմիջապես եւ չեն հասցնի տեսնել աղետի հետեւանքները:





























