Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, ադմիրալ Գոլան Ռեզա Բիկամը հայտարարել է, որ նավատորմը շուտով կհամալրվի ԱՄՆ-ի եւ մի շարք այլ երկրների կողմից օգտագործվող Phalanx հակահրթիռային համալիրի իրանական տարբերակով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ռազմածովային ուժերն այդ համակարգով կհամալրվեն վերջնական փորձարկումներից հետո»,- ասել է Բակիմը:
Ըստ ISNA-ի, ներկայում Իրանի ՌԾՈՒ-ն ավելի քան 50 ռազմանավ եւ օգնական նավեր ունի: Նավատորմը կարող է խնդիրներ լուծել հիմնականում տարածքային ջրերում: Իրանական ՌԾՈՒ-ն նաեւ ավելի քան 40 հազար զինծառայող ունի:
Իրանի ՌԾՈՒ-ի հիմնական խնդիրներից են երկրի տարածքային ջրերի եւ ափամերձ գոտու պաշտպանությունը եւ Պարսից եւ Օմանի ծոցում ու Կասպից ծովում հակառակորդի նավատորմի եւ ավիացիայի դեմ ռազմական գործողություններ անցկացնելուն պատրաստ լինելը:




























