Եվրամիություննանհրաժեշտ փաստաթղթերն է պատրաստում, որպեսզի դատի տա Ֆրանսիային` այդ երկրից գնչուներին զանգվածային արտաքսելու հետ կապված: Այս մասին այսօր` սեպտեմբերի 29-ին հայտարարել է Արդարդատության հարցերով եվրահանձնակատար Վիվիան Ռեդինգը: Նրա խոսքով, Փարիզը խախտել է ազատ տեղաշարժի իրավունքի կանոնները, որոնք գործում են Եվրոպայում: Եթե դատարանը ընդունի Ֆրանսիայի մեղքը, այդ երկրին հսկայական տուգանքներ են սպասվում, իսկ Նիկոլա Սարկոզին ստիպված է լինելու բացատրություններ տալ Ռվրամիության առաջնորդներին, հաղորդում է BBC-ն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հուլիսի վերջին գնչուների կազմակերպած անկարգություններից հետո հայտարարել էր ավելի քան 200 գնչուական ճամբարները փակելու եւ ապօրինի ներգաղթյալ գնչուներին Ռումինիա եւ Բուլղարիա արտաքսելու մասին: Ֆրանսիայի ներգաղթի նախարարության տվյալներով, հուլիսի 28-ից օգոստոսի 17-ն ընկած հատվածում արտաքսվել են 979 գնչուներ: Նրանցից 828-ը հեռացել են ինքնակամ՝ 300-ական եվրո փոխհատուցում ստանալով:
Սեպտեմբերի 9-ին Եվրահանձնաժողովը դատապարտել էր Ֆրանսիայի եւ ԵՄ այլ երկրներին եւ պահանջել անպահաղ դադարեցնել գնչուների արտաքսումը, սակայն ֆրանսիական իշխանությունները հայտարարել են, թե գործում են օրենքի շրջանակներում եւ նահանջելու մտադրություն չունեն:





























