Համաշխարհային Օլիմպիադայի 9-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Ռուսաստանի գլխավոր հավաքականը: Երկու թիմերն էլ ունեն 13-ական միավոր: 14 միավորով առաջին տեղը զբաղեցնող Ուկրաինան կմրցի Ադրբեջանի հետ: Վրաստանը կհանդիպի Ֆրանսիայի, Իսրայելը` Հունգարիայի հետ:

9-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականի մրցակիցը լինելու է Սլովակիայի հավաքականը:

8-րդ տուրից հետո

1.Ուկրաինա – 14

2.Ռուսաստան-1 – 13

3.Վրաստան – 13

4.Ադրբեջան – 13

5.Հունգարիա – 13

6.Հայաստան – 13

7.Ֆրանսիա – 13