ԱՄՆ-ում շրջանային դատավոր Մայքլ Դեւիսը որոշել է փորձնական ծրագիր իրականացնել երիտասարդ արմատական իսլամիստների հետ աշխատելու համար: Որպես օգնական՝ նա Գերմանիայից նեոնացիզմի փորձագետի է հրավիրել, հայտնում է The Wall Street Journal-ը:

Ծագումով սոմալիացի երիտասարդ ամերիկացիների հետ աշխատելու է Դանիել Քելերը: Նա իր հայրենիքում օգնել է երիտասարդ գերմանացիներին հրաժարվել նացիստական հայացքներից:

Թերթի տեղեկություններով՝ հետաքննությունը արմատականների հետ կապեր ունեցող 10 մարդու է հայտնաբերել, որոնք դեռ 20 տարեկան էլ չկան: Նրանցից 6-ը մեղավոր են ճանաչվել: Դատավորն առաջարկել է նրանց արմատական հայացքներից հրաժարվելու ծրագրի մասնակցել: