Այս փուլում կարող են լինել հանդիպումներ, քննարկումներ, որոնք վերաբերում են նրան, թե ինչպես կանխարգելել, թույլ չտալ, որպեսզի կրկնվի այն, ինչ եղավ ապրիլի սկզբին, ինչ սանձազերծել էր Ադրբեջանն Արցախի դեմ»: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի այգում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ արձագանքներ կան միջազգային հանրության կողմից՝ կապված ԼՂ բանակցությունների վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջ քաշած երեք նախապայմանների  (հետաքննության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ եւ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի եւ ահաբեկչության Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ) հետ:

Նրա խոսքով, հանդիպումներն ու քննարկումները կարող են վերաբերել նաեւ այնպիսի մեխանիզմների ներդրմանը, որոնք թույլ կտան վերսկսել բանակցային գործընթացը»: