Իրանի գլխավոր շտաբի պետի տեղակալ բրիգադային գեներալ Ալի Աբդոլահին հայտնել է, որ Իրանի զինված ուժերը միջին հեռահարության բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումն են արել, հայտնում է Tasnim գործակալությունը:
Նշում են, որ հրթիռի հեռահարությունը կազմել է երկու հազար կիլոմետր՝ թիրախի խոցման շուրջ ութ մետր ճշգրտությամբ: Նրա խոսքով, փորձարկումները անցել են երկու շաբաթ առաջ ու հաջող են եղել:
Ընդ որում Աբդոլահին հրաժարվել է ներկայացնել ավելի մանրակրկիտ տեղեկություն փորձարկման մասին, նաեւ հայտնել, թե հատկապես որ հրթիռն է փորձարկվել:




























