Այն պատգամավորները, որոնք ամբողջությամբ փորձել են պատմել փակ հանդիպման մասին, նրանց հետ մենք ճանապարհ չունենք անցնելու: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի այգում, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում փաստը, որ ԱԺ-ումպատգամավորների հետ փակ հանդիպումից հետո դրա բոլոր մանրամասները հայտնվել են մամուլի էջերում:
«Սա է մեր իրականությունը, կարծում եմ՝ պատգամավորների մեծամասնությունը իրենց պարտականությունները կատարում են: Իսկ այն մարդիկ, որոնք ամբողջությամբ փորձել են պատմել, հենց նրանց հետ մենք ճանապարհ չունենք անցնելու, ինչի ուղղությամբ համապատասխան աշխատանք տանում ենք»,-ասաց նախարարը՝ հավելելով. «Մեր պատգամավորների մեծամասնությունը եւ մեր ժողովուրդը հոյակապ մարդիկ են եւ յուրաքանչյուրի հետ պետք է կարողանանք աշխատել եւ զարգացնել մեր երկիրը»:
Նշենք, որ օրեր առաջ Հայաստանի Ազգային ժողովում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փակ հանդիպում էր ունեցել պատգամավորների հետ, որի որոշ մանրամասներ հայտնվել էին մամուլի էջերում:











