Իմ ելույթի  մեջ  որեւէ  այլ նոր բան չկար բացի  նրանից,  ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբուքներին: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասել էԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ պատասխանելով այն հարցին, թե մտահոգություն չունի՞, որ իր վերջին սկանդալային հայտարարության հիման վրա ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում ադրբեջանցիները կփորձեն զեկույցներով ու հայտարարություններով հանդես գալ Հայաստանի դեմ։   

«Եվ ԵԽԽՎ-ում, եւ միջազգային կազմարպություններում, որտեղ քննարկվում են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, ԼՂՀ խնդիրը, Ադրբեջանի կողմից որպես գլխավոր միտք, հնչում է այն, որ կան 20 տոկոս օկուպացված տարածքներ, 1 միլիոն փախստական: Այս միտքը, որքան էլ որ իրենք բարձրաձայնել են, մշտապես ստացել են իրենց պատասխանները: Եթե դուք սպասելիքներ ունեք այն մասին, որ դա հնչելու է, ապա դա բոլորովին էլ նորություն չէ: Իմ ելույթի  մեջ  որեւէ  այլ նոր բան չկար բացի  նրանից,  ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբուքներին»,-ասել է նաղդալյանը։ 

Նշենք, որ Հերմինե Նաղդալյանը օրեր առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տարածքների փոխզիջման հարցին՝ ասել էր հետեւյալը. «Երբ կընդունվի կարգավիճակի մասին որոշում եւ աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը, կամ էն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում, սա մեր բուֆերային գոտին է եւ մեր անվտանգության երաշխիքն է: Ուզում եմ ասել` նաեւ դրսում երբեմն օգտագործում են Մադրիդյան սկզբունքներից առանձնացված ինչ որ մի բան, ում ինչպես ձեռնտու է, բայց Մինսկի խմբի համանախագահները վերջին 5 տարվա հայտարարությունների ու քննարկումների ընթացքում ուշադրությունը սեւեռում են դրա վրա, որ այդ սկզբունքները համալիր են եւ իրար հետ պիտի հաստատվեն ու ընդունվեն եւ դրանց մեջ չկա որեւէ մեկը, որը գերակա է»: