Գերժամանակակից երկկենցաղ ինքնաթիռները, որոնք կարող են խուսափել ռադարներից, ներառվել են իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպառազինությունում, հաղորդում է Իրանի պետական հեռուստատեսությունը:
Ըստ այդմ, թռչող «Բավար-2» նավակը իրենից կոշտ թեւերով հիդրոպլան է ներկայացնում:
Ինչպես լրագրողներին հայտնել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին, երկկենցաղ ինքնաթիռի վրա կարելի է զենք տեղադրել եւ այն օգտագործել հետախուզության ժամանակ: Նավակները ունակ են բարձր արագությամբ թռչել ջրի վրայով: Նրանք հագեցած են գիշերային տեսանելիության սարքերով:





























