Իրանցի ոստիկանները կրակ են բացել Աֆղանստանից անօրինական միգրանտներ տեղափոխող բեռնատարի վրա այն բանից հետո, երբ այն բախվել է ոստիկանական ամրությանը. միջադեպի հետեւանքով վեց մարդ է զոհվել,   18-ը վնասվածք է ստացել, երկուշաբթի հայտնում է Tolo News հեռուստաալիքը` վկայակոչելով իրանական գործակալությանը: 

Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան` Իրանի արեւելքում գտնվող Ռեֆսանջան օկրուգում: 

Տեղի ոստիկանության պետ Ալիռեզա Փարիվերը լրագրողներին հայտնել է, որ ոստիկանական պարեկախումբն արձանագրել է, թե բեռնատարն ինչպես է շարժվում անապատով: Երբ մեքենայի վարորդը հրաժարվել է կանգնել, ոստիկանները հետապնդել են բեռնատարին:  Փարիվերի տեղեկությունների համաձայն, կրակ են բացել այն բանից հետո, երբ վարորդը, որը նստած անիվներով մոտ հինգ կմ քշել էր, որոշել է հարվածել ճանապարհի ոստիկանական արգելապատնեշին:   

Հեռուստաալիքը նշում է, որ երբ մեքենան կանգ է առել, ոստիկանությունը ներսում զոհվածների եւ վիրավորների է հայտնաբերել: Շատ փախստականներ, որոնք գտնվել են մեքենայում, 20-ից 30 տարեկան են եղել:

Իրանը բախվել է Աֆղանստանից փախստականների հսկայական հոսքի: Իշխանությունների տվյալներով, Իրանում Աֆղանստանից ավելի քան   1,5 մլն պաշտոնապես գրանցված փախստական է ապրում, նույն քանակությամբ փախստականներ էլ անօրինական են ապրում երկրում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: