Հայտնի ռուս երգչուհի Զեմֆիրան որոշել է երեխա որդեգրել եւ արդեն դրա համար թույլտվություն է ստացել: Աստղի ընկերոջ եւ նրա առաջին ալբոմի ձայնային պրոդյուսեր Ալեքսեյ Զիկինի խոսքով, Զեմֆիրան ունի բոլոր հնարավորությունները երեխային նորմալ պահելու համար, այդ թվում ֆինանսական:
Մի քանի շաբաթ առաջ Զեմֆիրան անգամ եղել է մերձմոսկովյան մանկատներից մեկում, որտեղի տնօրեն Վալենտինա Կոլչինսկայան լրագրողներին պատմել է, որ երգչուհին երեխաներին խաղալիքներն է բերել եւ շփվել երեխաների հետ:
Լուրերի համաձայն, նման վարվեցողության պատճառներից մեկն այն է, որ նա չի ուզում մորը թողնել մենակության մեջ: Վերջին տարում Զեմֆիրան կորցրել է հորը եւ եղբորը: Նա ուզում է, որ մայրը Ուֆայից տեղափոխվի Մոսկվա եւ խնամի այդքան սպասված թոռանը:
Նշենք, որ սեպտեմբերի 1-ին մամուլի ասուլիսում Զեմֆիրան խոստովանել է, որ ընտանիք կազմելու պլաններ չունի: «Ինձ համար առաջին տեղում երաժշտությունն է, երկրորդում` սեքսը, իսկ երրորդում` փողը»,- ասել է նա:





























