Կիեւի Վերնադսկու անվան ազգային գրադարանում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով 2 մարդ զոհվել է: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը, եւս մեկ մարդ վնասվածք է ստացել: Արտակարգ պատահարի վայրում աշխատում են ոստիկաններն ու փրկարարները:
Պայթյունից զոհվել են երկու էլեկտրիկներ, որոնք վերանորոգման աշխատանքներ իրականացննելիս վնասել են հրդեհաշիջման համակարգը, ինչի հետեւանքով գազի արտահոսք է եղել:





























