Իրանն առաջարկել է Ադրբեջանին համատեղ բանկ ստեղծել: Այդ առաջարկը հնչեցրել է Իրանի նախագահի աշխատակազմի տնտեսական հարցերի վերահսկողության բաժնի ղեկավար, փոխնախագահի տեղակալ Ալի Աղա Մոհամմադին` Ադրբեջանի Կենտրոնական բանկի վարչության նախագահ Էլման Ռուստամովի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հաղորդում է Trend-ը, վկայակոչելով Ադրբեջանում Իրանի դեսպանատան մամուլի ծառայության ղեկավար Աբբաս Իսկենդերիին, այսօրվա դրությամբ, Ադրբեջանում իրանական կապիտալով մեկ բանկ է գործում, melli Iran Bank-ի մասնաճյուղը:

Ալի Աղա Մոհամմադին առաջարկել է նաեւ համատեղ ֆինանսական ներդրումներ կատարել, արտոնություններ տրամադրել երկու երկրների գործարարներին վարկային հաշիվներ բացելիս: «Ձեռնարկատիրության զարգացման համար նպատակահարմար է փոխադարձ առեւտրային գործարքներում օգտագործել միայն ազգային արժույթները՝ ադրբեջանական մանաթն ու իրանական ռիալը»,- ասել է նա: