Ամերիկյան Facebook ընկերությունը քաղաքական կողմնապահություն է դրսեւորում, քանի որ ջանասիրաբար զտում է պահպանողական լրատվամիջոցների տեղեկությունները ՝ նախապատվությունը տալով ազատական լատվամիջոցներին, հայտնում է The New York Times–ը:

Ըստ պարբերականի տեղեկությունների ՝ առաջինը Gizmodo ցանցային ռեսուրսն է Facebook -ին մեղադրել օգտատերերի համար առավել կարեւոր տեղեկությունները ընտրելու հարցում կողմնապահություն անելու մեջ: Ցանցի հրապարակումը սոցցանցի հասցեին քննադատությունների հեղեղ է առաջացրել ՝ թե կոնսերվատիվ թե լիբերալ շրջանակների ներկայացուցիչների կողմից:

«Չափազանց մտահոգիչ է, երբ իմանում ես,, որ նման ուժն օգտագործվում է ինչ-որ մեկի օրակարգին չհամապատասխանող տեսակետներն ու տեղեկությունները լռության մատնելու համար»,- արձագանքել է ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեն: «Բացի աջերի հետապնդմանը աջակցելուն, այս բացահայտումը նաեւ հիշեցնում է բովանդակային հսկողության վտանգի մասին»- նախազգուշացրել է Էդվարդ Սնոուդենի վստահված անձը ՝ բրիտանական The Guardian թերթի նախկին լրագրող Գլեն Գրինվալդը, որին դժվար է մեղադրել կոնսերվատիվ հայացքները պաշտպանելու մեջ:

Facebook-ի ղեկավարությունը հերքել է այս մեղադրանքները ՝ հայտարաարելով, որ հստակ «հետեւում է անկողմնակալության ու չեզոքության սկզբունքին»: «Մենք շատ լուրջ ենք վերաբերում նման մեղադրանքներին: Facebook-ը քաղաքական տեսակետների ամբողջ սպեկտրի մարդկանց ու տեսակետների հարթակ է»,- վստահեցրել է ընկերությունը:

Gizmodo -ն պնդում է, որ տեղեկություններն ըստ դրանց աղբյուրների ընտրելու մեխանիզմը գործում է trending գործառույթի միջոցով, որը որոնման ռեժիմում տարբեր հավելվածներում էկրանի կամ աջ կամ ձախ մասում է երեւում: Ըստ The New York Times–ի ՝ Facebook-ը, պնդում է, որ այդ գործառույթը տեղեկությունների ընտրության կարգը որոշելիս հաշվի է առնում մի շարք գործոններ՝ այդ թվում աշխարհագրական տվյալները, օգտատերերի ընտրած թեմաները եւ այլն: Սակայն թերթը զրուցել է ընկերության նախկին աշխատակիցների հետ, որոնք վստահեցրել են, որ այդ գործառույթն իրականում մի խումբ մասնագետներ են վերահսկում: Իսկ նրանք հեռացնում են բոլոր այն տեղեկությունները, որոնք ոչ հավաստի կամ չստուգված են թվում: Բայց նրանք առաջնորդվում են ոչ թե անաչառ ալգորիթմներով, այլ իրենց սեփական կարծիքով: