ԱՄՆ-ում 8 իրանցի պաշտոնյայի անուն մտցվել է ֆինանսական սեւ ցուցակ, որոնք հնարավոր է կապ են ունեցել անցած տարի Իրանի նախագահի ընտրությունների ընտրախախտումներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հատուկ այդ կապակցությամբ հրավիրած ասուլիսում:
Սեւ ցուցակում հայտնված իրանցի պաշտոնյաների թվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամադ Ալի Ջաաֆարին եւ ՆԳ նախարար Ահմադ Ռզա Ռադանը, հաղորդում է BBC-ն:
CNN-ի հաղորդմամբ, ամերիկյան իշխանությունները հենց այս պաշտոնյաների վրա են դնում ընտրությունները կեղծելու եւ ընդդիմադիրների նկատմամբ բռնությունների պատասխանատվությունը:
Բարաք Օբամայի կողմից ստորագրված պատժամիջոցները ենթադրում են այդ պաշտոնյաների բոլոր հաշիվների սառեցում ԱՄՆ-ում, ինչպես նաեւ արգելում, որ ամերիկացի որեւէ գործարար գործ կունենա նրանց հետ:





























