Արցախի Ասկերան քաղաքի փոքրիկների բակային ամենասիրելի խաղը «տատան» է. բաժանվում են երկու հակառակորդ թիմերի, պայմանական սահման որոշում, խրամատներ փորում, կռվում միմյանց դեմ, կրակում խաղալիք զենքերով: Հարցին, թե ով է հաղթում, պատասխանում են. «Ով ուժեղ է» (ֆոտոռեպորտաժ):
Խաղին մեծ ոգեւորությամբ միանում են նաեւ աղջիկները: Տղաները որոշել են` զինվորական են դառնալու:
Նշենք, որ քաղաքում բնականոն կյանքը շարունակվում է:











