Ուկրաինացի եւ ռուս մարմնավաճառուհիները Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նավի վրա օրգիաներ են կազմակերպել։

Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, թուրք ոստիկանները ձերբակալել են նավը։ Իրավապահ մարմինները պարզել են, որ նավի վրա եղել է 8 կին եւ երկու աղջիկ՝ ենթադրաբար մարմնավաճառուհիներ։ Հետազոտություն անցնելու համար նրանք բոլորն ուղարկվել են Անկարայի բժշկական հաստատություններ։ Ներկայումս ութ մարդ՝ այդ թվում երկու կանայք, կալանքի տակ են։ Ձերբակալվածների թվում են օտարերկրացի գործարարներ։ Ձերբակալվածներից մեկը ներկայացել է որպես Ղազախստանի վարչապետի օգնական։ Աղջիկներին նավի վրա աշխատելու են ուղարկել արտասահմանյան մոդելային գործակալությունները:

Ինչպես հայտնում է «Ինտերնովոստին», «Սավարոնա» նավը ամերիկացի ինժեներ Ուիլյամ Ֆրենսիս Գիբսի նախագծով կառուցվել է 1931 թվականին։ Նավը 7 տարի ճանապարհորդել է Ատլանտիկայով եւ Միջերկրական ծովով։ 1938 թվականին այն գնել է թուրքական կառավարությունը եւ տվել Թուրքիայի հիմնադիր Աթաթուրքին։ Նավի վրա անցկացվել են կառավարության նիստեր, օտարերկրյա առաջնորդների ընդունելություններ։ Աթաթուրքի մահվանից հետո, նավը տրվել է ծովային վարչակազմին։ 1989 թվականին այն 49 տարով վարձակալվել է Ղահրաման Սադիքօղլուի կողմից։