Թուրքիայի Դիրաբեքիր քաղաքում մայիսի 10-ի երեկոյան ոստիկանական ավտոբուսի անցնելու պահին պայթյուն է որոտացել։
Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Դիարբեքիրում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորվել է 15 ոստիկան։
Դեպքի վայր են մեկնել մեծ թվով ոստիկաններ ու շտապօգնության մեքենաներ։
Ոստիկանական ավտոբուսի դեմ հարձակման մեջ կասկածվում են քուրդ զինյալները։











