«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Android–ի բազայի վրա աշխատող սմարթֆոնների համար բջջային հավելված է թողարկել, որը նախատեսված է երեխաներին արաբական այբուբենը սովորեցնելու համար, գրում է Vocativ-ը:
Ըստ հավելվածի սքրինշոթի՝ արաբական այբուբենի յուրաքանչյուր տառը համապատասխանում է ռազմական թեմատիկայով նկարազարդումների: Եթե երեխան սեղմի տառերից մեկը, կհնչի արաբերեն բառ, որը նշանակում է ենթադրենք հրացան:
Մեկ ուրիշ տառը խորհրդանշում է փամփուշտները: Հավելվածում, ըստ օգտատերերի հաղորդագրությունների, կարելի է նաեւ լսել համապատասխան թեմայով երգեր:





























