Նոր Զելանդիայում թուրք ներգաղթյալը տարակուսած է դատարանի վճռից, որով մեղավոր է ճանաչվել կնոջ վրա հարձակվելու համար:

 Թուրքի վարկածով՝ ինքը կնոջը չի ծեծել, ուղղակի «կոլբաստի» պարն են պարել, որի անբաժանելի մասն են կազմում հրումները, հարվածներն ու ապտակները՝ հասցված զուգընկերոջը:

Միջադեպը տեղի է ունեցել 2010թ. օգոստոսին: Ալլահեթթին Քանի խորտկարանի մոտով անցնող պատահական անցորդը ոստիկանություն էր կանչել՝ հայտնելով, որ կնոջ են ծեծում:

Դատավորն «ապուշություն» է որակել Քանի հայտարարությունը եւ նրան մեղավոր է ճանաչել կնոջը ծեծելու մեջ: Նրան տուգանել են 1,5 հազար նորզելանդական դոլարով:

Գումարը, որ պետք է վճարի թուրքը, ուղղվելու են մի կազմակերպության, որն օգնում է ընտանեկան բռնություններից տուժած կանանց: