Հայաստանը չափազանց հետ է մնում տնտեսության մեջ   IT տեխնոլոգիաների կիրառության առումով, մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն (UITE) Կարեն Վարդանյանը:

Նրա խոսքով, դրա հիմնական պատճառը երկրի տնտեսության կառուցվածքն է. դրանում քիչ են միջին ձեռնարկությունները, որոնք մրցակցեն իրար հետ  եւ դրանք այնքան ուժեղ չեն, որ ի վիճակի լինեն  IT լուծումներ պատվիրել:

«Մեր հիմնական ռեսուրսը պետությունն է, որն էլեկտրոնային կառավարման համակարգեր է պատվիրում եւ մենք 15 ընկերության կոնսորցիում ենք ստեղծել, որոնք հիմնականում ծածկում են տվյալ շուկայի ահանջմունքները: Հաջորդ ռեսուրսը բանակն է, եւ մենք տեսել ենք, որ այստեղ IT-ի կիրառությունը պատշաճ մակարդակում չէր», - ասել է նա:

Նրա խոսքով, հիմնական ռազմավարական խնդիրը Հայաստանի տնտեսության կառուցվածքի մեջ է, որը պիտի փոխվի: «IT-որոշումներ արժե կիրառել, եթե աշխատում ես մրցունակ միջավայրում», - ասել է նա` հավելելով, որ օլիգարխներին կամ մենաշնորհ ունեցողներին IT-լուծումները հետաքրքիր են միայն ձեռնարկության պահպանության եւ աշխատակիցների վերահսկողության տեսանկյունից:  Սակայն ավելի լուրջ լուծումները, որոնք մրցակցային առավելություն կտան, պահանջված չեն, որովհետեւ մենաշնորհ ունեցողները մրցակից չունեն: Այդ պատճառով,   UITE-ի ղեկավարի խոսքով,   IT տեխնոլոգիաների կիրառության հարցը կարող է լուծվել միայն տնտեսության կառուցվածքի փոփոխության դեպքում դեպի ավելի նորարարական տեսակ: