Էդինբուրգի 24-ամյա բնակիչը բարեգործական արշավ է սկսել՝ անտուններին օգնելու համար: Այս մասին հաղորդում է Life-ը:

Ռոբերտ Էյթքենը համացանցում ճանաչում է ձեռք բերել, երբ Facebook-ի օգտատեր Մեթ Բրայանթը լուսանկար է հրապարակել, որում երիտասարդի ձեռքում 60 բուրգեր կա: Պարզվել է, որ Էյթքենը դրանք գնել է՝ ճանապարհին հանդիպած անտուններին բաժանելու համար:

«Ռոբերտ Էյթքենը շաբաթական ավելի քան 60 ժամ է աշխատում: Նա իր գրպանից է վճարում ուտելիքի համար եւ փոխարենը ոչինչ չի ուզում: Երիտասարդը դա անում է ամեն ուրբաթ: Եկեք օգնենք այս հրաշալի մարդուն»,- գրել է Բրայանթը: Ընդամենը 3 օրվա ընթացքում գրառումն ավելի քան 80 հազար անգամ վերահրապարակվել է:

Էյթենը Facebook-ում նաեւ անտունների համար սննդի եւ հագուստի համար նվիրաբերություն հավաքագրելու համար քրաուդֆանդինգային ծառայություն է առաջ մղում: Եվ չնայած նախապես ծրագրվում էր ընդամենը 500 ֆունտ հավաքել, արդեն նախագծի համար 2241 ֆունտ են նվիրաբերել: