Հրազդան քաղաքում կատարված գողության 4 դեպք է բացահայտվել:
Ոստիկանությունը հայտնում է, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, 27-ամյա Արգամ Մանուկյանը գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Ոստիկանություն, խոստովանել է, որ 2013թ. հուլիսին գողացել էր համագյուղացիներից մեկի 600 հազար դրամ արժողության խոտհնձիչը: Արգամ Մանուկյանը ասել է նաեւ, որ անցած տարվա հուլիսին պատուհանով մտել է գյուղի սպասարկման օբյեկտի ավտոտնակ եւ գողացել 800 հազար դրամի ապրանք: Վերջին գողությունը արել է մարտի 6-ին. մտել է իրենց գյուղի ավտոտնակներից մեկը, հափշտակել 8 անվադող եւ այլ իրեր:
Գողության մեկ այլ դեպքի մեջ էլ կասկածվում են աղավնաձորցի համադասարանցի 25-ամյա տղաներ: Ռոմիկ Ղազարյանը եւ Գուրգեն Մանուկյանը, ըստ ոստիկանության, մտել են իրենց գյուղի ավտոտնակներից մեկը եւ մեքենայի քանդված պահեստամասեր գողացել:











