Հայաստանն ու Բուլղարիան կհամագործակցեն կապի եւ ՏՏ ոլորտում։ Համապատասխան միջպետական համաձայնագրի նախագիծը հավանություն է ստացել մայիսի 12-ին՝ Կառավարության նիստում։
Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի խոսքով՝ կողմերը կհամագործակցեն էլեկտրոնային պետական ծառայությունների, կիբերանվտանգության, հեռահաղորդակցման եւ փոստային ծառայությունների ոլորտում։





























