Հայաստանում թվային հեռուստաընկերության հեռարձակման սարքեր կբաժանվեն եւս 61 հազար ընտանիքների։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 12-ին՝ Կառավարության նիստում։
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի խոսքով՝ այդ սարքերն արդեն ստացել է 46.5 հազար ընտանիք, հիմա դրանք կստանան եւս 61.1 հազարը։





























