Շանհայի ծայրամասերից մեկում է գտնվում հանրակացարանը, որտեղ ապրում են Apple ընկերության հավաքորդներ Foxconn-ի եւ Pegatron-ի աշխատակիցները։ Նրանց կյանքի անմխիթար պայմանները ներկայացնող լուսանկարները հրապարակել է Daily Mail-ը։
Անմարդկային պայմաններում աշխատակիցներին պահելու մեղադրանքներից հետո լրագրողներին թողել էին մտնել նրանց բնակության վայրը։
Պարզվել է, որ հավաքորդներն ապրում են 8 հոգով մեկ սենյակում առանց էլեկտրականության եւ ջրի։ Բացի այդ, ամենուր բորբոս եւ խոնավություն է եղել։
Daily Mail-ի լրագրողը նշել է, որ մռայլ մթնոլորտն ավելի շատ բանտ է հիշեցնում, եւ դա այն դեպքում, երբ հանրակացարանները վճարովի են։































